24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ ժողովուրդը խորապես հասկանում և կիսում է ճապոնացի ժողովրդի վիշտը

Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ ընդգծեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որին նպաստել են 2010թ.-ին՝ Տոկիոյում և 2015թ.-ին՝ Երևանում Հայաստանի և Ճապոնիայի դեսպանությունների հիմնումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Շինիչի Կիտաոկան նշեց, որ Հայաստան այցելությունն իր համար հերթական գործուղում չէ, այլ այցելություն հին քաղաքակրթություն ունեցող երկիր, որը, հազարամյակների ընթացքում անցնելով փորձությունների միջով, պահպանել է իր ինքնությունը։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի բնորոշմամբ՝ մեր ժողովուրդներին միավորում է գրքի, գիտելիքի, ավանդույթների նկատմամբ խորը հարգանքը և աշխատասիրությունը։

«Ինձ համար հուզիչ էր այցելել Սպիտակ և տեսնել Ճապոնիայում 2011թ. երկրաշարժի և ցունամիի զոհերին նվիրված հուշարձանը։ Սա նշանակում է, որ մեր բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերություններով, այլ սփռվում է անդին, քանզի մենք օժանդակել ենք միմյանց դժվարության պահին և կիսել ենք միմյանց վիշտը», – ընդգծեց Շինիչի Կիտաոկան։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը խորապես հասկանում և կիսում է ճապոնացի ժողովրդի վիշտը և դրա վառ վկայությունն էր 2011թ. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ՀՀ Նախագահի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, հայ հասարակայնության լայն ներկայությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագը՝ Ճապոնիայում տարերային աղետի զոհերի հիշատակին։

Էդվարդ Նալբանդյանն ընգդծեց, որ խորհրդանշական էր, որ 2012թ. Ճապոնիա պաշտոնական այցը ՀՀ Նախագահը սկսեց աղետալի երկրաշարժից և ցունամիից տուժած գոտուց և դրա հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Անկախությունից ի վեր Հայաստանի զագացման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով ցուցաբերված աջակցության, ինչպես նաև տարբեր ոլորտներում մի քանի հարյուր հայ մասնագետների վերապատրաստումը Ճապոնիայում կազմակերպելու համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության, տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տուրիզմի ոլորտներում հայ-ճապոնական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ