29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանի գործունեությունը բավարարում է «Դաշնակցությանը»

agvan-vardanyan

«Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի, որ ոլորտում, ինչ պետք է կատարվի, և սա նաև ենթադրում է հստակ պատասխանատվություն։ Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար», -այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Սա ոչ միայն իրատեսական, այլև ավելի հավակնոտ, ավելի լուրջ խնդիրներ առաջադրող ծրագիր է»,-հավելեց նա։

Հարցին, թե ինչ է հաջողվել Կարեն Կարապետյանին փոխել վարչապետության 9 ամիսների ընթացքում, նա պատասխանեց, թե ցանկացողները կարող են տեսնել, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների փուլ։

«Նույն հարկային, մաքսային ոլորտներում, նույն դատական համակարգում, եթե ուշադիր լինեք, տնտեսության տարբեր ճյուղերում իսկապես նախաքայլերն են կատարվում, հիմքերն են դրվում այդ փոփոխությունների։

Հարցին, թե  ՀՅԴ-ը կուզեր, որ Կարեն Կարապետյանը շարունակեր իր գործունեությունը, Վարդանյանն ասաց. ««Դաշնակցությունը» կուզենար, որ այն փոփոխությունները, որոնք երկրում սկսվել են, լուծվեն, անձերը կարևոր չեն։ Կարեն Կարապետյանի այսօրվա գործունեությունը լիովին բավարարում է «Դաշնակցությանը»՝ իր եռանդով, էներգիայով, կոնցեպտուալությամբ, խնդիրներ դնելու և լուծելու կարողականությամբ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ