20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ժառանգության» աստեղային ժամը չէ

«Ամեն մի կուսակցություն ունի իր ծնվելու, զարգանալու, աստեղային ժամ ունենալու և դրանից հետո տարբեր ձևերով հանդես գալու իրավունք: Ես չեմ կարծում, որ հիմա «Ժառանգության» աստեղային ժամն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության մասին, որ ինքը պատրաստվում է արտախորհրդարանական ուժ ստեղծել: 

«Ես կարծում եմ, որ այդ աստեղային ժամն ունեցել է «Ժառանգությունը»: Թողնենք մի կողմ, թե ինչպես դա օգտագործվեց կամ չօգտագործվեց, բայց չեմ կարծում, որ հիմա «Ժառանգությունը» կարող է իր շուրջ հավաքել, անգամ եթե խոսքը գնում է այնպիսի անձի մասին, ինչպիսին է Սեյրան Օհանյանը»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ բոլորովին այլ է, թե ինչպես կօգտագործվի Սամվել Բաբայանի հետ կապված անորոշ վիճակը: «Պատահական չէ, որ հասարակությունը շատ զգույշ է, հասարակությունն ասում է` մի տեսնենք, թե սա ինչ է: Այսինքն, հասարակության մոտ չկա այն դիրքորոշումը, որ կանգնենք սրա մոտ կամ ոչ: Նույնը վերաբերում է և «Ժառանգությանը»: Հասարակությունն այն աստիճանի նվիրված չէ այսօր, և հավատքի պատրանքները չկան: Բայց ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի որևէ մի իրավիճակից փորձել դուրս հանել կուսակցությունը»,-եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ