16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրում

Արդեն 2 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների ցանկատարածության 90 տոկոսն ավերել է։ Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել են։ Ձվի չափ կարկուտը մի քանի րոպեում կոտրեց գյուղացու ողնաշարը ու հիմա ստիպված ենք ճանապարհը փակում, քանի որ երեկ գյուղեր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը օդ դուրս էկավ. սաղիս գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե մարզպետարանը կանգնած է գյուղացու թիկունքին և գյուղացուն միայնակ չի թողնի, սակայն, ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ հերթական կուտը տվեց ու գնաց»։ 

Ավելին՝ այստեղ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ