19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

4 տարվա պատժաչափ Անի Զախարյանի համար

Այսօր` հունիսի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի համար մեղադրողը պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում:

Դատախազ Վահան Հարությունյանը նշել , որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է:
Նշենք, որ  Անի Զախարյանը մեղադրվում է Երեւանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ:

«Միջնորդում եմ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն կիրառելով 70-րդ հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան չորս տարվա ժամկետով»,- ասել է  մեղադրողը:

Պաշտպանական կողմը ժամանակ  է խնդրել պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը կկայանա  հունիսի 28-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ