20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

««Ելք»-ն ու դաշնակները չեն ցանկանում արյուն տալ» (տեսանյութ)

Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության և «Ծառուկյան դաշինք»  խմբակցության պատգամավորները հաշտ ու համերաշխ շարունակում են արյուն տալ՝ դոնորի միջազգային օրվա կապակցությանբ: Արդեն իսկ արյուն են տվել Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Իվետա Տոնոյանը և այլք:
Պատգամավորները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ մենք պատերազմող երկիր ենք և արյան լրացուցիչ պաշար ունենալը շատ կարևոր է:
Նկատենք, որ արդեն երկու ժամ է, որ միջոցառումը սկսվել է, սակայն քչաթիվ պատգամավորներ են մասնակցել:

Դեռևս ոչ մի պատգամավոր չի ներկայացել ՀՅԴ  խմբակցությունից: Արյուն հանձնած պատգամավորներն էլ կատակում են, թե «Ելք»-ը   ու դաշնակները չեն ցանկանում արյուն տալ:

«Ելք» դաշինքից արյուն է հանձնել միայն խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ արյուն կարող են տալ , այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կամ վերջերս վիրահատությունների են  ենթարկվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ