20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը, որի մոտ վերջերս նորագոյացություն է հայտնաբերվել, գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանրաբեռնված խցերից մեկում: 

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ այս պահին իր պաշտպանյալին մի շարք հետազոտություններ են հարկավոր.«Արյան անալիզներ են հարկավոր, որով կպարզվի նորագոյացությունների բնույթը: Արդեն մի շաբաթից ավել է դիմել ենք ու այդ անալիզները չեն հատարվում»,-ասաց պաշտպանը:

 Նշենք, որ Վարդան Գերավետյանի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ:

«Վարդան Գերավետյանը ֆիզիկապես իրեն լավ է զգում, բայց մի շարք դժվարություններ ունի, մասնավորապես կուլ տալու հետ կապված, շնչառությունը լավ չէ:Այս պահին մեզ համար առաջնահերթ է պարզել նորագոյացության բնույթը, որից հետո արդեն կդիմեմ պաշտպանյալիս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,-ընդգծեց Դավիթ Գյուրջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ