24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեհրիբանը՝ Ալիեւների գլխին. Իրավունք

Նախօրեին հայաստանյան մի շարք լրատվական աղբյուրներ հի­շեցին Ադրբեշանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եղբոր, գործող նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր, ակադեմիկոս Ջալալ Ալիեւին վե­րագրվող մի քանի տարվա վաղեմության բաց նամակի մասին: Չնա­յած, մեծ հավանականությամբ, այդ բաց նամակն իրոք նրա ձեռքով է գրված՝ հաշվի առնելով այս հանգամանքը…

Ջալալ Ալիեւը մահացել է ան­ցած տարվա փետրվարին, եւ նրա եղբորորդին այդպես էլ հորեղբոր հուղարկավորման արա­րողությանը չմասնակցեց: Ավելին՝ Ջալալի եւ Իլհամի հարաբերու­թյունները մինչ այդ էլ, այնքան լարված էին, որ նախագահական աթոռը ստանձնելով՝ Իլհամը հորեղբորը մի քանի տարի տնային կալանքի տակ էր պահում: Շատ աղբյուրներ պատճառը հետեւյալն էին համարում: Մինչեւ կյանքի վերջին օրերը Հեյդար Ալիեւը եր­կընտրանքի մեջ էր. իշխանությու­նը թողնել որդո՞ւն, թե եղբորը Ջալալին՝ հետագայում Իլհամին փո­խանցելու պայմանով: Իլհամին հայրն անպատրաստ էր համա­րում, թեեւ արդեն հասցրել էր նշա­նակել երկրի վարչապետ: Իսկ եղ­բոր պարագայում կային կասկած­ներ, որ նա հետագայում իշխանու­թյունը Իլհամին չէր փոխանցի, քանի որ միշտ էլ, առանց թաքցնե­լու, խոսել է, որ իրականում նա կառավարվում է կնոջ՝ հրեական արմատներով Մեհրիբանի կողմից:

Այսինքն, որ Իլհամի նախագահու­թյան ժամանակ իրական իշխա­նությունը կլինի ոչ թե ալիեւների, այլ Մեհրիբանի հայրական՝ Փա­շաեւների տոհմի ձեռքին (ու Ադրբեջանի վերջին 15 տարիների պատմությունը ցույց է տալիս, թե որքան ճիշտ էր Ջալալ Ալիեւը): Ջալալը փորձում էր համոզել նախ եղբորը, ապա եղբորորդուն, որ անպայման իշխանությունը կփո­խանցի Իլհամին, հենց նա պատ­րաստ եղավ, փաստեր էր բերում Մեհրիբանի մասին, որ նրա տոհմը վաղ թե ուշ փաստացի իշխանու­թյունը կխլի Ալիեւներից: Սակայն, ըստ նույն աղբյուրների, այդ պայ­քարում նրա իրական մրցակիցը Փաշաեւների տոհմն էր, եւ  Ջալալը պարտվեց:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ