29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սելավը կքանդի Երեւանի բարձրահարկ շենքերը. Առավոտ

DSC_2313

Այս տարի անտառներին հատկացվող գումարը 40 տոկոս է կազմել, ինչը «Կանաչների միության» նախա­գահ Հակոբ Սանասարյանի կար­ծիքով՝ անթույլատրելի է: Այ­սինքն ՝ կառավարությունը հոգալու է միայն աշխատավարձերի մասը: «Հայանտառն» իր պահպանման ու պաշտպանության ծախսերը հոգալու համար պետք է անտառը հատի: Ճիշտ է, այդ հատումները պետք է լինեն սանի­տարական եւ դրանց վաճառքից գոյացած գումարներով էլ անտա­ռը հոգա իր պահպանման ծախ­սերը, սակայն Հակոբ Սանասարյանը համոզված է, որ սանիտա­րականի անվան տակ թանկար­ժեք ծառերն են հատվելու:

Նրա խոսքով, սանիտարական հա­տումները անտառի խորքերում պետք է կատարվեն, սակայն այնտեղ հասնելու համար անտա­ռապահները ոչ ավտոմեքենա ու­նեն, ոչ էլ համապատասխան տեխնիկա, որպեսզի խիտ վայրե­րում աշխատեն: Ինչ վերաբերում է անտառները համայնքներին հանձնելուն, ապա բնապահպանը գտնում է, որ այն վատ գա­ղափար է եւ անտառները մասնատելու նպատակով է արվում: Իսկ մասերի բաժանված ու հա­մայնքներին սեփականաշնորհված անտառները, Հակոբ Սանասարյանի համոզմամբ, ավելի հեշտ է հանքերի վերածեր «Մեր անտառածածկ գրեթե բոլոր տարածքներում մետաղական համ­քեր կան եւ եթե այդ անտաոները սեփականաշնորհեն, դրանք էլ կարժանանան Թեղուտի ճակատագրին»:

Թերթի հարցին, թե ուսում­նասիրություններ կա՞ն, հան­քարդյունաբերության հետեւան­քով որքա՞ն անտառ ենք կորցրել, պարոն Սանասարյանը պատաս­խանեց, որ միայն Թեղուտի հան­քի պատճառով 2500 հեկտար անտաո է հատվել:

Երեկ չէ աոաջին օրը հորդա­ռատ անձրեւի պատճառով մայ­րաքաղաքում առաջացած գետե­րի վերաբերյալ էլ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ջրահեռաց­ման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետեւանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում: Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով,. 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է եւ «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբե­կորներ է պոկել, բերել»: Եվ, եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգ­նությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ