25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեւորգ Սաֆարյանին հեռացրին դատարանի դահլիճից

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատարանի դահլիճից երեք ժամով հեռացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանին, քանի որ վերջինս  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել: 

Այս առնչությամբ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին  տեղեկացրեց. «Նախագահող դատավորը յուրօրինակ ձեւով է նիստը վարում: Դատախազ Պետրոսյանն ասաց, որ քանի որ ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, այդ դեպքում խախտվում է պաշտպանյալների իրավունքները, արդյունավետ պաշտպանություն ունենալու իրավունքը, ինչը նախագահող դատավորն անտեսեց:  Խոսքը Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի մասին էր, որը չէր կարողացել մասնակցել նիստին: Եվ քանի որ դա նաեւ Գեւորգ Սաֆարյանի իրավունքների խախտում էր, դատավորը հնարավորություն չէր տվել, որ Գեւորգ Սաֆարյանը դիրքորոշում հայտնի, թե արդյոք համաձա՞յն է, որ առանց իր պաշտպանի նիստը շարունակվի: Սաֆարյանը մի քանի անգամ տեղից խոսեց, նախագահող դատավորի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, ու քանի որ Գեւորգ Սաֆարյանը այդ ամենը ասաց նստած վիճակում, դատավորը սանկցիա կիրառեց՝ երեք ժամով հեռացնելով դատարանի դահլիճից»:

Նշենք, որ մինչ այդ ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը մերժեց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ