18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նախագահի պաշտոնն ըղձալի է լինելու»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ «Սասնա ծռերի» դեպքերի հետ կապված մի տարին լրանալը որոշակի ակցիաների հանգեցնի: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Նույնիսկ ավելի մեծ հնչեղություն կարող է դա ունենալ: Դա կարող է ուղղակի այնպես լինի, որ դատական գործընթացները, որ ոչ այնքան ընկալելի են հասարակության համար, ի վերջո, վերածվի նրա, որ 2017 թվականի հուլիսը լի լինի ակցիաներով»:

Դիտարկմանը, թե կարծես թե ակցիաները մարել են, նա արձագանքեց. «Այնպես չէ, որ ալիք կբարձրանա, բայց հասարակական հնչեղություն և մտքներից մեջ պահելը աշնանը սկսվող կրքերի վրա անդրադառնա: Ինչքան էլ ասեն, որ ձևական է, բայց նախագահի  պաշտոնը իղձելի է լինելու շատ շատերի համար, էլ չեմ ասում վարչապետի պաշտոնը: Դրա համար ես կարծում եմ, որ ամռանը կարող ենք ունենալ հիշողությունների ու քննադատական դաշտի ևս մեկ անգամ թարմացում»:

Ըստ Լ. Ալավերդյանի` «Սասնա ծռերի» աջակիցներն ու նաև մարդիկ, ովքեր աշնանն արդեն կհարցնեն իրենք իրենց, թե ինչ է փոխվել մեկ տարվա մեջ Կարեն Կարապետյանի կառավարումից հետո, կարող են սրացումներ առաջացնել: «Աշունը կարող է բացահայտել ներկուսակցական կամ ներխմբակային խնդիրները, որ կան, և բախումներ կարող են լինել քաղաքական ուժերի ներսում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ