19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ թաեքվոնդոիստներ հանդես կգան աշխարհի առաջնությունում

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և փորձառու Արման Երեմյանը (87 կգ):

«Հիմա թաեքվոնդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում մայրաքաղաքի «Օլիմպիական ապագա» հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հուսով եմ, աշխարհի առաջնություն մեր մարզիկները կներկայանան լավ մարզավիճակով և կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Գևորգ Դանիելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ