23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ համար ես պիտի գամ, ձեզ օգնեմ. Մանվել Սարգսյանը` Արմեն Աշոտյանին

«Ինչի՞ համար ես պիտի գամ, ձեզ օգնեմ, հարց է առաջանում: Մենք բոլորս ունենք մեր գործը, երբ պետք է, շփվում ենք, հրավիրում ենք իրար սեմինարների, ելույթ ենք տալիս, ժպտում ենք, չենք ուզում, չենք ժպտում, սա նորմալ երեւույթ է: Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք, մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի պիտի ձեզ օգնեմ: Ինչո՞ւ չեք կարդում մեզ կամ եթե կարդում եք, ի՞նչ եք ուզում մեզանից: Ինչի՞ համար, այստեղ պետք է պարզություն մտցնենք: Շատ էական է, որ պառլամենտում լինեն մարդիկ, որոնք շահագրգռված են»,-այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվելիք «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց հրավիրված փորձագետներից Մանվել Սարգսյանը:

Վեջինս նկատեց` մեխանիզմ է պետք ստեղծել. «Եթե ձեզ պետք է մի բան, սկզբում համոզեք, որ այսքան մարդկանցից որևէ մեկը դա հետաքննի, երկրրոդը՝ հարցրեք, ձեզ կպատասխանեն, երրորդը՝ մտածեք, թե ինչով եք հատուցելու այդ մարդուն: Դե հա, շնորհակալ ենք, կներեք, փող չկա, հանուն ազգի…էդ էլ է համոզիչ, բայց մեխանիզմ է պետք»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Մանվել Սարգսյանին կարդում են, դրա համար էլ հրավիրել են. «Իմ մոտիվացիան ընդհանուր է՝ հանուն երկրի, մյուս մոտիվացիան այն է, որ պառլամենտը զարգանա, ավելի լավ աշխատի, երրրորդ մոտիվացիան էլ, կներեք, նաև փորձագիտական է՝ գրել ոչ միայն թղթի ու դարակի, գրադարանի համար, այլ գրածի աշխատանքները փորձել տեսնել»:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ գիտնականները, փորձագետները իրենց պետք է լավ զգան, որ իրենց միտքը կիրառվի. «Կներեք, այնպես չի, որ դուք մենակ իմ խաթր եք այստեղ լինելու և ՀՀ-ի, ուզում եմ այստեղ ամեն մեկդ գտնեք ձեր հետաքրքրությունը: Օրինակ, ինձ համար հաճելի էր շատերիդ հետ այստեղ շփվելը, դա իմ մոտիվացիան է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ