20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկու մարզպետ կգնան, Գիզիրն էլ թիրախում է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքիշխանությանն” հասած տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքները ամփոփելուց հետո վերին էշելոնում վերջնական տեսքի է բերվել “գնացող” մարզպետների ցանկը:

Ճիշտ է, այս պահին դժվար է ասել, թե երբվանից կարելի է այս որոշումը ուժի մեջ մտած համարել, բայց որ որոշ ինքնավստահ ու իրենցից գոհ մարզային ղեկավարներ իրենց պաշտոններից “թռնելու” են` դա հաստատ է: Որեւէ մեկը այլեւս անզոր է դառնալու նախագահականի ականջին որեւէ մեկի համար գեթ մի լավ խոսք շշնջալու, քանի որ հարցը շատ խիստ է դրված:

Ավելին, երեկվա դրությամբ մարզպետների գործով հայտնի որոշ “կնքահայրերի”, այդ թվում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին ասվել է, որ մարզային իշխանիկների հարցում նրանք շատ սխալ “ստավկաներ” են արել եւ որ իրենց հաշվարկները բնավ չեն արդարացրել ՀՀ իշխանությունների հույսերը:

Թերթը նկատում է, որ կոնկրետ երկու մարզպետի անվան դիմաց նախագահականում մինուս են դրել, որոնց գնալու ժամկետները պարզ կդառնա հաշված օրեր անց:

Իսկ բացի “մինուսավոր” մարզպետներից, ՀՀ իշխանությունների կողմից թիրախավորվել է նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` Գիզիրը, ով սիրում է երկակի ստանդարտներով “խաղալ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ