19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրի երես են դուրս եկել. Պաշտպանության նախարարի շոկը. Իրատես

Պաշտպանության նախարա­րությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխա­տանքները: Ըստ թերթի աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղա­քականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկ­սել է «վերանորոգել», «վերակա­ռուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստա­նում’ չունենալով օգտակարության որեւէ գործակից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները և, այս­պես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ», հայտնի այս խոսքը, թերևս, Վի­գեն Սարգսյանի մտքում անընդ­հատ պտտվում է այս ամիսնե­րին, քանի որ նախկին նախարա­րը բավական մեծ ու տարատե­սակ խնդիրների առաջ է կանգ­նեցրել նրան: Ասում են այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատես­չության ղեկավարը նման երևույթները չկանխել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ