20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատերազմ չի հայտարարում. ի՞նչ կանի «Ծառուկյան» խմբակցությունը (տեսանյութ)

«Երբ որ կլինի Կառավարության ծրագիրը, կուսումնասիրենք: Մենք երբեք այն ուղու վրա կանգնած չենք եղել, որ ինչ-որ նախագիծ ի սկզբանե պիտակավորենք կամ անհարկի գովաբանենք: Եթե կլինի նախագիծը, կտեսնենք, մեր դիրքորոշումը կարտահայտենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի տրամադրվածություն կա Կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրի վերաբերյալ:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եթե Կառավարության ծրագիրը լինի հաջողված, եթե հետին ու քողարկված մտքեր չլինեն, ապա ինչո՞ւ պիտի բացառել կողմ դիրքորոշումը:

Գնահատելով Կառավարության գործունեությունը` պատգամավորը շեշտեց, թե արտագաղթն ու գործազրկությունը շարունակվում են, ինքը նման գնահատականով պատերազմ չի հայտարարում Կառավարությանը, բայց վստահ է` Ազգային ժողովը Կառավարության սեփական տպագրատունը չէ, որ ինչ նախագիծ ներկայացվի, ընդունվի:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ