29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ես բացատրում, այ քեզ բան. Ռուբեն Հայրապետյանը` Սամվել Ալեքսանյանին (տեսանյութ)

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից  ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին պատասխանելուց  հետո մոտեցավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, և լրագրողները լսեցին, թե դիմելով ընկերոջը ինչպես Ռուբեն Հայրապետյանն ասաց` «անդաստիարակ են սրանք»:  

Լրագրողների հարցին, թե խոսքն իրենց մասին էր արդյոք, և եթե այո, ապա ինչու է վիրավորում, նա արձագանքեց. «Բայց ես ջեզ նկատի չունեի: Մենք իրավունք չուե՞նք իրար հետ խոսել, մենք իրար հետ բան ենք խոսում, պետք է քեզ ատչոտ տա՞մ` ես ինչ եմ անում, ես քեզ բա”ն եմ ասել, վիրավորե՞լ եմ»,-ասաց նա:

Henaran.am-ը հետաքրքրտվեց հավաքականի վերջին հանդիպումից Չեռնոգորիայի հավաքականի հետ, որտեղ մեր հավաքականը պարտություն կրեց: «Ամեն խաղից առաջ էլ հաղթանակ է ակնկալվում»,-միայն այսքանն ասաց ՀՖՖ նախագահն ու հավելեց, որ ասուլիս կտա, այնտեղ էլ հարցերին կպատասխանի:

Սամվել Ալեքսանյանն էլ ասաց, որ ասուլիսի ժամանակ պետք է հարցերը տալ, իսկ Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց նրան չբացատրել: «Սաղ դու ես մեղավոր»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը Սամվել Ալեքսանյանին, ով արձագանքեց.«Ես ինչ եմ մեղավոր, մեղր է քսած վրաս, որտեղ տենում գալիս հարց են տալիս»,:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ