20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեկ երեկոյան Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու

Ռուսական “Эхо Москвы”-ն գրում է, որ այսօր Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններն ուղեկցվում են խախտումներով:

Ավելին, լրատվամիջոցի համաձայն` արդեն երեկ սկանդալ է եղել` երեկ երեկոյան Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով ստեղծել է iPhone-ի եւ  Android-ի հատուկ հավելվածներ: Ծրագրում նշված են այն թվերը, որոնք հավաքել են թեկնածուները:

Այսպիսով` ըստ այդ թվերի` Ալիեւի համար նշված է 72,76 տոկոս, “Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ”-ի թեկնածու Ջամիլ Հասանլիի համար`  7,4 տոկոս:

Այս մասին պարզվել է, երբ ծրագիրը ստեղծած “Happy Baku” ընկերությունում տեխնիկական սխալ են թույլ տվել, ինչի հետեւանքով ծրագիրն ակտիվացվել է ընտրությունից առաջ: Դա նկատել էին ՛՛Meydan TV՛՛ անկախ ադրբեջանական մեդիառեսուրսում եւ հրապարակել Ֆեյսբուքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ