15 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Կանանց ավտոմոբիլային սպորտի ձևավոր վարման մրցաշարում հաղթեց Ռուզան Ստեփանյանը /ֆոտոշարք, տեսանյութ/

crop_169873063_5lnORGj

Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀԱՖ (Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի)՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթ 2-րդ փուլը։ Մրցաշարին ներկա էին ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բազմաթիվ հյուրեր։ Մրցաշարի ընթացքում մրցուղի դուրս եկան  11 մարզուհիներ:

Մրցաշարի արդյունքում առաջին  հորիզոնականը զբաղեցրեց Ռուզան Ստեփանյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էլեոնորա Սիմոնյանը, իսկ երրորդ  գրավեց Գոհար Տեր-Անտոնյանը։

Մեր թղթակցի հետ զրույցում ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը շեշտեց՝ նախորդ փուլի համեմատ՝ կարելի է ասել՝ այս անգամ արմատական փոփոխություններ են եղել մրցաշարում: 

«Նախորդ փուլում աղջիկները մրցում էին սահմանափակ տարածությունում, մեկ վարժություն կար, որը պետք էր կատարել հմտորեն՝  կարճ ժամանակում: Իսկ այս անգամ վարժությունների տարբեր էլեմենտտներ կան:  Երրորդ փուլը ևս տարբերվելու է առաջին ու երկրորդ փուլերից: Այսինքն՝ մենք ուզում ենք կին վարորդներին հնարավորություն ընձեռել, որ իրենց հնարավորությունները կարողանան ցույց տալ ամբողջապես», – նշեց ՀԱՖ նախագահը:

Իսկ մրցաշարի հաղթող Ռուզան Ստեփանյանը նշեց՝ այս հաղթանակն իրեն ուժ ու ինքնավստահություն է տվել՝  ավտոսպորտի բնագավառում առաջ ընթանալու ու նորանոր հաջողություններ գրանցելու համար:

crop_169873292_s1fgEJ

19113231_1400810883336393_1429202890_n

19114712_1400810583336423_585200674_n

crop_169873094_92AzO
crop_169872951_FUy1C
crop_169872878_ObsLA1x

crop_169872828_Z6WlYb

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ