29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրենասիրությունը իր բնույթը փոխել է. Արմեն Ավանեսյան /տեսանյութ/

Օրերս  Ծաղկաձորի գրողների տանը կայացավ երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը: Երիտասարդ գրողների քննարկումներին մասնակցում էին նաև ավագ սերնդի գրողներ, գրականագետներ:

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը պատրաստել էր զեկույց՝ «Հայրենասիրությունը երիտասարդ գրողների ստեղծագործություններում» թեմայով:

Քննարկումն անցավ բավականին բուռն, քանի որ երիտասարդ գրաքննադատը բավականին լուրջ վերլուծության էր ենթարկել ներկայացված գործերը:

«Երբ հայրենասիրական մոտիվներն ես փորձում գտնել ժամանակակից գրականության մեջ՝  հատկապես երիտասարդների մոտ, տեսնում ես, որ հայրենասիրությունը՝ որպես այդպիսին,  իր բնույթը փոխել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արմեն Ավանեսյանը:
Նա փաստեց, որ դեռ կան պաթետիկ գոչերով  ստեղծագործողներ, սակայն նրանց գործերը նկատելի չեն լինում և արագ մոռացվում են:

Գրականագետի խոսքով՝ հայրենասիրություն կոչվածը ներկայումս պետք է այլ կերպ դիտարկել.« Այն կենսատարածքը, որի մեջ ապրում է գրողը, եթե նա կարողանում է ճշգրիտ և գունեղ ներկայացնել իր օրվա ապրումը, կարծում եմ դա ևս հայրենասիրություն է»,-եզրափակեց Արմեն Ավանեսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ