25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իգլայի» գործով կալանավորը դիմում է Վճռաբեկ դատարան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի  պաշտպան Կարապետ Աղաջանյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխել պաշտպանյալի խափանման միջոցը:

Henaran.am-ին Կարապետ Աղաջանյանը փոխանցեց, որ Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունն արդեն Վերաքննիչ դատարանը մերժել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ