19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Հաճընի կամուրջն ամբողջությամբ լուսավորվել է բարձրակարգ լամպերով

Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն  ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող բարձրակարգ լամպերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։

Նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:

Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է: «Կոնսէլ» ընկերության համար  «Philips»-ի վերջին սերնդի արտադրատեսակները հայ հանրությանը ներկայացնելու միջոց է, իսկ պետության համար՝ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու և կամրջային բարդ ենթակառուցվածքը բարձրակարգ լուսատուներով անվճար կահավորելու  հնարավորություն:Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ «Philips Lighting» ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ  առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ