25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վճարեն, թե չվճարեն հերոսը սահման կգնա».անհայտ կորածի կին /տեսանյութ/

«Առաջարկությունները քննարկման փուլում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «ազգ-բանակ» ծրագրին, ասաց անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստանմյանի կինը` Զարինե Հակոբյանը:

«Վճարեն, թե չվճարեն հերոսը սահման կգնա:Դա այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանը պնդումներով է ասում, ընդամենը որպես պաշտպանության նախարար, որպես գիտակ մարդ, որպես բանակի հետ առնչվող մարդ, բնականաբար իր առաջարկություններն է ասում: Բայց ինչ-որ մի տեղ ես հավանություն եմ տսլիս, որովհետև պետք է սահմանում կանգնած զինվորը, ծառայողը տարբերվի մյուս ծառայողներից: Թե աշխատավարձով, թե խրախուսանքներով, ամեն դեպքում դա պնդում չի, այն հանրային քննարկմանն է ներկայացված:Ազգը ստեղծեց բանակ, բանակը պաշտպանում է ազգին»,-ընդգծում է Զարինե Հակոբյանը:

 

Նշենք, որ  Վիգեն Սարգսյանը «ազգ-բանակ» ծրագրի մասին ասել է, որ  ծրագիրը նախագծվել է   «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, այն է՝ ողջ հասարակությունն է ստանձնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ, Աստված մի արասցե, զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ