20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բիզնեսի ոլորտում պետության դերը պետք է նվազագույնի հասցվի»

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ երեկ ընդունեց 2017-29 թվականների սեփականաշնորհման ծրագիրը: Կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31:
Հիշեցնենք՝ վաճառքի կհանվի   47 հաստատություն:

Անդրադառնալով այս թեմային՝ Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես՝ որպես ֆինանսիստ, միջազգային շուկաների մասնագետ՝ կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք ունենալ ազատ տնտեսություն,  պետք է բիզնեսին լայն հնարավորություններ տանք, այսինքն՝ մրցակցությունը պիտի որակ ձևավորի. դա կարող է լինել նաև առողջապահության, կրթության ու այլ ոլորտներում: Առհասարակ, հարկավոր է հասկանալ՝  բիզնեսի ոլորտում   պետության դերը  պետք է նվազագույնի հասցվի, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ՝ պետությունը պետք է ունենա լծակներ՝ ազդելու  ու   որոշակի քաղաքականություն թելադրելու  այդ հիմնարկ-ձեռնարկությունների սեփականատերերին,  առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության ու առողջապահության ոլորտներին: Բայց, որպես մոտեցում, ես  կարծում եմ՝ մասնավորեցումը ճիշտ   գործընթաց  է»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ