19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաց բերողի գերեզմանը կիսավեր է. օգտագործեցին

Այն, որ իրենց «Սասնա ծռեր» անվանող զինված խմբի անդամներն ու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար վաղուց արդեն ոտնահարում են բոլոր բարոյական նորմերը, նորություն չէ: Բայց դա էլ պետք է ինչ-որ չափ ու սահման ունենա, իսկ նրանց դեպքում այդ սահմանները վաղուց են խախտվել, նրանք հանուն իրենց նպատակների ոտնահարում են նույնիսկ յուրայիններին, նույնիսկ իրենց` այսպես կոչված «հերոսներին» հաց բերողին: Իսկ թե հանուն իրենց քաղաքական նպատակների որքան օգտագործեցին այդ մարդու` «հաց բերող» Արթուր Սարգսյանի անունը, բոլորս էլ լավ հիշում ենք: Հիշում ենք, թե ինչպես էին սոցիալական ցանցերը ողողված իրենց մեղադրական գրառումներով, թե իբր իշխանությունները «հաց բերողին սպանել են»: Հիշում ենք նաև, թե ինչպես փող հավաքելը սկսեցին` Արթուր Սարգսյանի հուղարկավորության ու գերեզմանը սարքելու համար և բավականին էլ լավ գումար հավաքվեց: Իսկ ի՞նչ եղավ գերեզմանը, որևէ մեկը տեղյակ է՞:

Դե եթե տեղյակ չէ, տեղակցնեմ (չնայած յուրաքանչյուրն էլ կարող է գնալ և իր աչքով տեսնել), որ Արթուր Սարգսյանի գերեզմանը այդպես էլ նորմալ չի սարքվել, կիսավեր վիճակում է, նույնիսկ քարը և բորդյուրները նորմալ դրած չեն, և գերեզմանը մշտապես գտնվում է անխնամ վիճակում: Ու հարց է առաջանում` բա ի՞նչ եղան այդ փողերը, որ ծռերն ու նրանց երկրպագուները հավաքել էին այդ ամենի համար: Որտե՞ղ ծախսեցին այդ փողերը, կամ ովքե՞ր ծախսեցին:
Նշեմ միայն, որ մինչ այժմ կատարված աշխատանքները իրականացվել են գերեզմանատան ղեկավարության կողմից՝ հիմնականում անվճար (միայն 200.000 դրամ հատկացվել է հանգուցյալի եղբոր՝ Արսեն Սարգսյանի կողմից):

Ահա թե ինչպես են առավոտից երեկո իրենք իրենց պատռող, սոցիալական ցանցերում հեղափոխության, իշխանափոխության կոչեր անող և ժողովրդի անունից հանդես եկող մարդիկ վերաբերվում մեկին, ով իր կյանքը վտանգելով հաց էր տարել հանցավոր խմբի զինյալներին:

100-ամյակն առանց Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ