25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ լուր զարկերակային ճնշման խանգարում ունեցողների համար

 

«Ամբողջ աշխարհում սիրտանոթային մահացությունն առաջին տեղում է: Մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոս դեպքերը պայմանավորված են սիրտանոթային բարդություններով»,- այսօր  «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ  Զելվեյանը:

Վերջինս շեշտեց՝ բժշկությունը վաղուց է փաստել, որ զարկերակային գերճնշման արդյունավետ հսկողության պարագայում պացիենտի սիրտանոթային պատահարների քանակը նվազում է, կյանքը՝ երկարում:

Սրտաբանը  բոլոր քաղաքացիներին  հորդորեց   չափել զարկերակային ճնշումը, արդյունքը գրանցել sirt.am կայքում և ստանալ մասնագետի  գնահատականը, և այս ամենը՝ անվճար:

«Ըստ այդմ, բարձր զարկերակային ճնշում ունեցողները պետք է հեռու մնան արևի ուղիղ ճառագայթներից, վարեն առողջ ապրելակերպ՝ ընդունելով բալանսավորված սնունդ և հետևել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը»,- նշեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ