28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չվախենալ հաշվեհարդարից»

արփինե

 ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում ՝ ՀՀԿ-ի մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսևորված են: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Խոսելով «ազդարարի» ինստիտուտի մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ գործելու է նաև անանունությունն ապահովող հարթակ.

«Խոսքն այն մասին է, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից և հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի»,- ասաց: Հարցին, թե փող վերցնելով՝ ընտրողը կարող է համարվել ազդարարող, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ինքը կարող է իրեն ազդարար ընկալել, բայց դա մենք այս օրենքով չենք հայտարարել, այլ այդ հնարավորությունը մենք նրան տվեցինք Ընտրական օրենսգրքով կատարվող փոփոխություններով, երբ ասացինք, որ եթե ինքը ուզում է հայտնել այդ մասին, ապա կազատվի պատասխանատվությունից»: Արփինե Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ անգամ այսօր ընտրողը կարող է հայտնել, եթե ցանկություն ունի և կարող է տվյալներ հայտնել, որոնք կարող են ստուգվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ