25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում . Էլինար Վարդանյան

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ  Էլինար Վարդանյանից այսօր Henaran.am -ը փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության շուրջ:

“Այդ հարցին թույլ տվեք առայժմ չպատասխանել, որովհետեւ ես առայժմ չեմ ուսումնասիրել այդ նախաձեռնությունը եւ մեր խմբակցությունում առայժմ քնննարկումներ չեն եղել”,-Henaran.am -ին ասաց Էլինար Վարդանյանը:

Մեր դիտարկմանը, թե այսուհանդերձ, պատգամավորն ինչ է կարծում,  խնդիրը խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով կրկին արծարծելու անհրաժեշտություն կա՞, արդյո՞ք նախկին հանձնաժողովը ավելին կարող էր անել, որ չի արել:

Էլինար Վարդանյանը ներկայացնելով իր անձնական տեսակետը` նշեց.”Ես արդեն սկսում եմ մտածել, որ մարտի  մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում եւ չեմ պատկերացնում,  թե նոր հանձնաժողովն ինչ է անելու, եթե արդեն հանձնաժողով եղել է”:

Henaran.am -ի դիտարկմանը, թե ասվածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախընտրական շրջանին ընդառաջ մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու խնդիրը քաղաքական դիվիդենտներ շահելու համար է հրապարակ նետվում, Էլինար Վարդանյանը պատասխանեց.”Չեմ մեկնաբանի այդ հարցը”:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել էր, որ ՀԱԿ-ը պատրաստվում է ԱԺ օրակարգ մտցնել մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ