17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեմ ենք խոշորացմանը. Շամշադինում բողոքի ալիք է բարձրացել

 «Շամշադինի շրջանի Բերդի տարածաշրջանի համայնքի ղեկավարները հավաքվել են և փորձում են արտահայտել ժողովրդի կամքը: Մեր ժողովուրդը դեմ է խոշորացմանը և գիտակցաբար»,-Henaran.am-ի թղթակց  հետ զրույցում ասաց Բերդի տարածաշրջանի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանը:

«Հանրաքվեի ժամանակ մենք՝ այո ենք ասել, այն ժամանկ մարզպետի մակարդակով, նախարարի մակարդակով մեզ հավաստիացրել են, որ խոշորացումը սահմանային համայնքներում չի լինելու: Մենք կանգնել ենք փաստի առաջ, ուզում են շատ արագ խոշորացնել  սահմանային համայնքները: Խոշորացմանը վերաբերվող բացասական հետևանքները մենք արդեն տեսել ենք: Դիլիջանի խոշորացված համայնքների բնակիչները  փաստում են այդ մասին: Մենք դիմել ենք ՀՀ նախագահին, հանդիպել նրա հետ  , նա միանշանակ մեզ չի արձագանքել»,-նշեց Հովսեփյանը:
Սամվել Հովսեփյանը նկատեց, որ բոլոր համայնքների ղեկավարներն են դեմ խոշորացմանը և իրենց բողոքը փոխանցել են տարածաշրջանի պատգամավոր Գրիգոր Ավալյանին:

«Մենք, որպես իշխանամետ տարածաշրջան դիմում ենք իշխանությանը, որ լսի մեզ: Եթե ոչ մենք տարբերակ չունենք և պետք է ժողովրդի կամքը արտահայտենք: Դա կլինի ցույցեր, թե այլ տարբերակով»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ