25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թույլ տուր, որ Աստված բժշկի քեզ

Եթե դուք անզգույշ եք ձեր լեզվի հանդեպ, վիճաբանում եք, բողոքում եք, ուրեմն դուք լուրջ խնդիր ունեք ձեր սրտի հետ: ՁԵՐ ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՉԷ:

Ամեն անգամ, երբ ձեր շուրթերից վատ խոսք է դուրս գալիս, կանգնեք մի պահ և ասեք Աստծուն. «Տեր, ես դեռ ունեմ նախանձի, չարության, բարկության արմատ իմ ներսում: Արի՛ իմ սրտի խորքը և պոկի՛ր ցավի, հպարտության և այն ամենի արմատը, ինչը Քեզնից չէ»:

Աստված ուզում է մեր սրտից հանել չարը, այն պարկը, որը կարծես թույնով լցված ծանրացել է մեր սրտում:
Թո՛ւյլ տուր, որ Աստված բժշկի քեզ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ