25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին գծին մոտ տեսնում ենք՝ լուրջ գործողություններ են սպասվում․ Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Արցախի  խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ICG-ի զեկույցի համաձայն՝ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվոմ։ Խմբի պատրաստած 40 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին, 2014 թվականի օգոստոսի սահմանային լարվածությանը և հետևություն է արվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը։ Համամի՞տ եք։

– Իրենք դա ներկայացրել են որպես վերլուծություն և ոչ որպես ինֆորմացիա,  բայց մեր խնդիրն  է դա նկատի ունենալ։ Մենք՝ առաջին գծին մոտ ապրողներս, դա տեսնում ենք, տեսել ենք դեռևս 2014 թվականից, և այո՛, կարծում եմ՝ առաջիկայում լուրջ գործողություններ են լինելու։ 2015-16 թվականներին նրանք ոչ միայն հրադադարի ռեժիմն էին խախտում, այլև դիվերսիոն ներթափանցման փորձեր էին լինում, ընդհուպ մինչև մեր թիկունքում տեխնիկայի ոչնչացում։ Պարզ երևում էր, որ իրավիճակը սրացման է գնում։

Ապրիլյան գործողություններից 7-8 օր առաջ նրանք փաստորեն մեր թիկունքում զինտեխնիկա էին պայթեցրել, և դրան հաջորդեց ապրիլը։ Այսօր իրենք նորից դիվերսիոն ներթափանցման փորձեր են արել, որոնք կանխվել են։ Պարզ երևում է, որ իրենք ուզում են ռազմական առավելության հասնել։ Բայց իրենց արածները թողնենք իրենց և մտածենք՝ իսկ մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք ամեն ինչ կարող ենք անել այդ գործողությունները կանխելու համար, պատերազմը չեզոքացնելու համար։ Բայց ես չեմ  կարծում, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են այդ քայլերը կատարել։ Նրանք ոչ թե չեն ուզում, այլ ի վիճակի չեն։ Ինչո՞ւ. պարզ ասեմ։

Երբ մարտական գործողությունները սկսվում են, դրանք կազմակերպել և վարել է պետք։ Հայաստանի իշխանությունները դրա ո՛չ հնարավորությունը, ոչ էլ խելքն ունեն։ Սա է խնդիրը։ Առաջ դաշտային հրամանատարներին տրված էր ինքնուրույն գործելու հնարավորություն։ Այն ժամանակ մարտերը վարում էին դաշտային և պաշտպանական շրջանների հրամանատարները, Արցախի բանակի հրամանատարությունը։ Հիմա այդ մարդիկ  ունեն խելքը, բայց հնարավորություն չունեն, որովհետև կենտրոնից պետք է հրաման գա, իսկ այնտեղից նման հրաման արձակելու ընդունակություն չունեն։ Այդ պատճառով էլ խաղաղություն են աղերսում և ինչի՞ դիմաց՝ տարածքների՞։ Նրանց թվում է՝ եթե այդ տարածքները հանձնեն ու կրակոցներին չպատասխանեն, հակառակորդը բավարարվելու է։ Բայց դա այդպես չէ, երբեք էլ այդպես չի եղել։

– ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ սահմանին իրավիճակը կայուն լարված է, անհրաժեշտության դեպքում վերջնական հարված կհասցվի։

– Այո, ՊԲ-ն կարող  է անել, իմ խոսքը ավելի բարձր հրամանատարության մասին է, իսկ գլխավոր հրամանատարը ոչ միայն ինքն է վախենում, այլև ժողովրդին ու իր կոլեգաներին է վախեցնում։  Նա իր ձեռքն է վերցրել ամեն ինչ ու վախենում է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝  ընտանիքում հայրն ամեն ինչ վերցնի իր ձեռքն ու վախենա, չէ՞ որ ընդհակառակը պետք է լինի՝ երբ երեխաները վախենան, ինքը հորդորի չվախենալ։ Գլխավոր հրամանատարը պետք է ամեն ինչի ընդունակ լինի, իսկ եթե ոչ՝ այդ լիազորությունները թող հանձնի դաշտային հրամանատարներին, նրանց անձնական նախաձեռնությունները խրախուսի, ոչ թե պատժի, ինչպես որ անում է։

 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ