16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ բուժծառայությունների սակագինը թանկանա

 ԱԺ-ում ընթացող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե արդյոք մասնավորեցումից հետո սակագների բարձրացում չի սպասվում: «Ակնհյատ է, որ ներդրումները բերելու են ծառայությունների սակագների բարձրացման, որովհետև այդ ներդրումները հետ պետք է բերվեն», – ասաց Խ. Հարությունյանը: Լևոն Ալթունյանը չբացառեց, որ սակագների բարձրացում կլինի՝ նշելով, որ միևոնույն ժամանակ կմշակվեն փաթեթներ՝ սոցիալապես անապահով անձնանց համար բուժծառայությունը հասանելի դարձնելու համար:

«Ակնհայտ է, որ այսօր գները ցածր են և ծառայությունների այն մակարդկան են ապահովում, որն այսօր ունենք: Այդ մակարդակը ոչ մի կերպ մեզ չի բավարարում, պարտավոր ենք դրանք բարելավել, և ակնհայտ է որ կանխատեսում ենք գների բարձրացում», – ասաց նախարարը: Լ. Ալթունյանի խոսքով՝ եթե հիմա յուրաքանչյուր անապահով անձի համար պետությունը տրամադրում է 3000 դրամ, ապա նախարարությունը գտել է արտաքին և ներքին ռեսուրսներ ու ապահովագրական փաթեթներ մշակում, որոնք ուժի մեջ կտնեն մյուս տարի: «2018 թվականի հունվարից առավել անապահով 700 հազար բնակիչների համար 3000 դրամի փոխարեն կտրամադրվի 25000 դրամ», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այսպիսով հասարակության համար բուժծառայություններն ավելի մատչելի կդառնան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ