24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդկանց 98 տոկոսը մոլի ծխողներ են. բժիշկ

«Ծխելը բժշկական տեսանկյունից հիվանդություն է»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը` անդրադառնալով ծխելու արգելքի մասին օրենքի արդյունավետության հավանականությանը և ակնկալվող արդյունքներին: 

Բժիշկը նշել է, որ երկու ձեռքով կողմ է  ցանկացած միջոցի, որը կարող է մարդկանց փրկել այդ չարիքից:

Բժշկի խոսքով՝  վաղուց ապացուցված է, որ ծխելուց մարդկանց մոտ կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ և հատկապես թոքի քաղցկեղ, հետևաբար առավելագույն խստություն պետք է դրսևորվի ծխելու վնասակար ազդեցությունից մարդկանց զերծ պահելու համար: 

«Հայաստանի բնակչության մոտ 50 տոկոս տղամարդիկ ծխողներ են և տարեկան գրանցվում է  թոքի քաղցկեղի միջինում 1400 նոր դեպք, որոնց 90 տոկոսը պայմանավորված է ծխելու հանգամանքով. «Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ նշյալ 90 տոկոս դեպքերից 80 տոկոս դեպքերում մարդիկ չեն առողջանում և մահանում են»,-նշել է Լևոն Բադալյանը: 

Վիրաբույժ – ուռուցքաբան, Բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Բադալյանն իր հերթին անդրադառնալով թեմային` նշել է , որ ծխելու հետևանքով շատ է նաև կոկորդի քաղցկեղ ունեցողների թիվը: 

«Կա այսպիսի մի վիճակագրություն, համաձայն որի կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդկանց 98 տոկոսը մոլի ծխողներ են, իսկ բերանի խոռոչի քաղցկեղ ունեցողների 60-70 տոկոսն է ծխող»,- փաստել է Արամ Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ