29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքս­տով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ

789-1

Տարածաշրջանային հետազոտություն­ների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծի­քով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկ­րետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքակա­նությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք թե՜ Հայաստանը, թե Սփյուռքը պետք է օգտագործեն»,- երեկ կազ­մակերպված քննարկման ժամանակ հայտա­րարեց նա ընդգծելով, որ պետք է շարունակել պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի առաջնագծում եղած վիճակի տարբե­րությունը հսկայական է. «Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել: Բավարա՞ր է դա, իհարկե բավարար չէ: Բառիս բուն իմաստով ամեն քառ.մետրը հիմա էլեկտ­րոնային հսկողության տակ է: Նախորդ տար­վա ապրիլին կարող էինք միայն երագել այդ մասին»: Նա նշեց, որ արտաքին քաղաքական իրավիճակից պետք է օգուտ քաղել. «Պետք է կտրուկ քայլեր անել, այսինքն շատ ավելի ակ­տիվ մասնակցել բանակցային գործընթացին: Կարգավորումից շատ հեռու ենք, բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել:

Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է: Ստատուս-քվոյի փոփոխու­թյուն չի կարող լինել առանց կարգավիճակի հստակեցման: Որևէ ժամանակավոր փաստա­թուղթ չի կարող աշխատել, որովհետև առանց կարգավիճակի հստակեցման ստատուս-քվոյի փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի մեծ սպառնալիքների և վտանգնե­րի է բերելու:

Ասվում է, թե ոչ, բայց համանախագահող երկրներն էլ են կիսում այս դիրքորոշումը: Համենայնդեպս, ԱՄՆ-ը սրա մասին մի քանի անգամ հստակ հայտարարել է»: Նա նկատեց ՀՀ-ի դիրքորոշումը նշանակում է, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշ­ումը համարում եմ խիստ ռացիոնալ, աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը: Իրականում, Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է բանակցությունները’ հաշվի առնելով ներքին իրավիճակը, որը շատ ավելի լուրջ է, քան ներ­կայացվում է»:

Նրա կարծիքով 2017թ. հունվար ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Իրան կատարած այցով ակնհայտ դար­ձավ, որ Արցախի հարցի շուրջ լուրջ խնդիրներ կան Իրանի և Իսրայելի միջև: «Դա բաց տեքս­տով ասվել էր ՀՀ պաշտպանության նախարա­րին, ու թեև այդ հակասությունների մասին վա­ղուց գիտեինք, բայց առաջին անգամ պաշտո­նական մակարդակում հայտարարվեց այդ մասին: Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին, նպատակ է հետապնդում Իրանի համար հյու­սիսում լրջագույն խնդիր ստեղծել: Պաշտոնա­կան Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքր­ված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին արցախյան հակամարտու­թյան գոտում լարվածության աճը բացառվի»,- նկատեց նա: Նրա խոսքով ՀՀ-Իրան համա­գործակցության առումով անվտանգության ոլորտում շատ մեծ պոտենցիալ կա. «Չնայած ԱՄՆ ներկայիս վարչակազմի Իրանի նկատ­մամբ շատ կոշտ դիրքորոշմանը, Հայաստանը պետք է ընդլայնի Իրանի հետ համագործակ­ցությունն անվտանգության ոլորտում: Դա բա­վականին բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ևս դրանում, մեղմ ասած շահագրգռված չէ: Բայց սա այն հնարավորությունն է, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնել:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ