25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ դիտորդները կժամանեն Վրաստան խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Լուկա Վոլոնտեի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Վրաստան կժամանեն ԵԽԽՎ-ի 22 դիտորդները: ԵԽԽՎ-ի պատվիրակությունն ընտրություններին կհետեւի Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Բյուրոյի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների դիտորդների հետ համատեղ, գրում է “Росбалт”-ը:

Մինչ ընտրությունները պատվիրակությունը նախատեսում է հանդիպել ընտրություններին մասնակից քաղաքական միավորումների, ԿԸՀ-ի ներկայացուցիչների, պետական աուդիտի ծառայության ղեկավարության, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ: Պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերրի 2-ին:

Խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ հետեւելու համար արդեն գրանցված են 61 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել էր ռուս դիտորդներին գրանցել որպես դիտորդներ` նշելով, որ 2 երկրների միջեւ դեռեւս հաստատված չեն դիվանագիտական հարաբերությունները:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 1-ին: Հիմնական պայքարն ընթանում է կառավարող “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության եւ ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիայի միջեւ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ