24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի հրաժարակա ՞ն

«Մամուլը հազար ու մի տեղեկություն կարող է հրապարակ գցել: Վարչապետը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, կուսակցությունն առաջարկել է նրան վարչապետի պաշտոնում խորհրդի նիստի ժամանակ, նախագահը հաստատել է, հետևաբար մենք հաջողություն ենք մաղթում բոլոր գործերում Կառավարությանը վարչապետի գլխավորությամբ, ի՞նչ հրաժարական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վարչապետը չի երկարի իր պաշտոնում, և որ ՀՀԿ-ում մի շարք ինտրիգներ կան:

«Ոչ մի ինտրիգ էլ չկա, մի մասը Սահմանադրությանը չեն տիրապետում, մի մասն էլ ստում է միտումնավոր, մյուս մասն էլ փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ: ՀՀ-ում առաջիկա 5 տարիների համար վարչապետի հարցը լուծված է: Դա ՀՀԿ-ն է որոշելու:

Մենք գնացել ենք խորհրդարանական ընտրության, և ժողովուրդը ձայնը տվել է ՀՀԿ-ին: 2018-ին, 19-ին, մինչև 22 թվականը, մինչև նոր ընտրություններ 2017-ի ապրիլի երկուսի ընտրությամբ ժողովուրդը  որոշել է, որ կառավարություն ձևավորելու, վարչապետ նշանակելու և առաջադրելու, քաղաքական պատասխանատվության հարցը բացառապես ՀՀԿ-ն է կրելու, որովհետև մենք ստացել ենք մեծամասնություն: Սա ոչ կիսանախագահական և ոչ էլ նախագահական համակարգ է, սա  խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնը իրականացնել անվտանգության դոկտրինը:

ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ դրական փոփոխությունների միտում տեսնում է` հետևելով Կառավարության գործունեությունը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀԿ-ում բոլորը միասնական են, կա մեկ ամբողջական թիմ, որի ղեկավարը ՀՀ նախագահն է, և կուսակցությունում առանձին թևեր չկան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ