29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թիրախում՝ համասեռամոլությունն ու ՀՀԿ-ն. Իրավունք

RA President Serzh Sargsyan holds a regular Government's session

Կայքից կայք շրջում են եւ սոցիալական ցան­ցերում շատ ինտեն­սիվ, նաեւ՝ ֆեյսբուքային գովազդ պատվիրելու մի­ջոցով տարածվում երկու «դեպք»: Առաջինը՝ լուր, իբր թե Երեւանում ապրում է հա­մասեռամոլների «ընտանիք», որի անգամ ավագ սերնդին ճնշում եւ արհամարհում են հարեւանները: Դա ուղեկց­վում է մի տեսանյութով, ուր ինչ-որ մութ, չճանաչվող դեմ­քերով կերպարներ անհասկա­նալի, իսկ ավելի ճիշտ՝ շատ հասկանալի «զրույցներ» են վարում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն տեսանյութի էպիզոդների մեծ մասը շրջանառվել էին 6-7                                   տարի առաջ, եւ այն ժամանակ այդպես էլ չէր հայտնաբերվել «միասեռական ընտա­նիք», թեեւ «հարեւանների կողմից ճնշվելը» պիտի բերեր նրան, որ ամբողջ Երեւանը կի­մանար նրանց ստույգ տեղը: Այսինքն՝ նպա­տակամղված ձեւով տիրաժավորվում է ակնհայտ սուտ, որը պետք է հանրային վրդովմունքի ալիք հարուցի: Դրանից ան­ջատ չի կարելի դիտել ոչ մայրաքաղաքի կենտրոնում համասեռամոլություն քարո­զող գովազդային պաստառների տեղադր­ման խայտառակ փաստը, ոչ էլ Բրիտանա­կան դեսպանատան կողմից ակնհայտ սադ­րիչ նպատակներով համասեռամոլների դրոշ պարզելը:

Իսկ երկրորդը՝ իբր թե 20 տարեկան աղ­ջիկ գրում է հոգեբանին, որ 7 տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ է ունե­ցել, այդ թվում եւ’ այլասեր­ված եղանակով, ու խորհուրղներ հարցնում:Այլասերվածությունը նորմ հա­մարող «մասնագետ» կո­չեցյալն էլ ավանդական բարքերին հակադրվելու խորհուրդներ է տալիս… Անշուշտ, նույնպես հան­րային վրդովմունքի նպա­տակ ունեցող տեղեկատ­վական-քաչոգչական «գործ» է, ու տեղեկատվա­կան-հոգեբանական պա­տերազմին ծանոթ մարդիկ մազաչափ իսկ չեն հավա­տում, որ այդպիսի նամակ գրող աղջիկ իրականում գոյություն ունի, եւ հակված են կարծելու, որ այդ ամենը հորինվածք է:

Հիմա հարց՝ ինչո՞ւ են փորձում անպայ­ման կատաղեցնել եւ կտրուկ քայլերի մղել հայ հանրությանը: Արդյո՞ք դա տարրական ապակայունացման նպատակ չի հետապն­դում: Նույն ցանցային ռեսուրսների կողմից նկատվում է եւ այլ միտում՝ բոլորը ըն­կած ծամծմում են այն «շշուկները», իբր Կարեն Կարապետյանը պատրաստվում էր հրաժարական տալ, կամ հակառակը՝  ՀՀԿ-ն փորձում է նրան հրաժարական պարտադրել: Անգամ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի խոսքում երանգներ կան, որ վկա­յում են, թե ՀՀԿ-ն վարչապետին դռան տեղն է ցույց տալիս:

Բայց դեմքի ամենալուրջ արտահայտու­թյամբ ասվող այս դատողությունները տա­րածողները իրենք իրենց հարց չեն ուզում տալ՝ ո՞վ պետք է խանգարի ՀՀԿ-ին որեւէ քայլում՝ դեռեւս «երրորդ ուժի» պատրան­քից չհրաժարված ու բացարձակ ապաքա­ղաքական բազում պատգամավորներ ունե­ցող Ծառուկյան դաշի՞նքը, որ նոր պետք է կայանա որպես ընդդիմություն, թե՞ «Ելքի» ինը պատգամավորները, կամ այժմ փողո­ցային պայքարից ինչպես սատանան խունկից փախչող Զարուհի Փոստանջյանի «Եր­կիր ծիրանի՞ն»:

Անշուշտ, չի կարելի մի­անշանակ պնդել, թե 2018-ի ապրիլին ինչ փոփոխու­թյուններ կլինեն կառավա­րության կազմում եւ ար­դյոք կլինի վարչապետափոխություն: Բայց մի բան պարզ է, որ Սերժ Սարգսյանը որպես հմուտ քաղաքա­կան շախմատիստ, շատ լավ է պահում հավասա­րակշիռ, կայուն իրավիճա­կն իշխող կուսակցության ներսում: Պարզ է նաեւ, որ կան շրջանակներ, որոնք շահագրգռված են հանրու­թյան մոտ տպավորություն ստեղծել, իբր իշխող կուսակցությունը պառակտված է, եւ տարբեր թեւեր այդտեղ իրար ուտում են: Նույն ձեռագիրը չէ՞, ինչ վերը հիշատակված դրվագնե­րը, որոնք տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դասական օրինակ են, լինեն դրսից, թե «ներսից»՝ էմիսարների միջոցով:

Վերագգային գլոբալիստական կենտ­րոնները տեսան, որ Հայաստանում «գունա­վոր» տեխնոլոգիաները, «քեռի Սեմի» ու «քեռի Սորոսի» հեղափոխական փողերը չեն աշխատում: Ուրեմն մնում է փորձել խա­ղալ հայ հանրության այլ նուրբ լարերի վրա՝ գործելով ցինիկ գրոհներ ընդդեմ ավանդա­կան բարոյականության, միաժամանակ մա­տուցելով ակնհայտ ստեր, ինչպես բանակի, այնպես էլ իշխող կուսակցության ներսում տիրող իբր «խառնաշփոթ» վիճակի մասին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ