29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հունգարիայի համար մեծ պատիվ է մասնակցել Վրաստանի հաջողություններին. Հունգարիայի վարչապետ

image_2899

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 2-օրյա այցով գտնվում է Վրաստանում, մասնակցել է Քութաիսիում նոր օդանավակայանի բացման արարողությանը: Նա հայտարարել է, որ հպարտ է Վրաստանի հաջողություններին մասնակից լինելու համար` նկատի ունենալով այն, որ  նոր օդանավակայանի կառուցման համար իրենց ներդրումն են ունեցել 5 հունգարական ընկերություններ: Նրա խոսքով` դա Հունգարիայի համար մեծ պատիվ է, գրում է “Грузия-Online”-ը:

Նախօրեին Օրբանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նախատեսված են նաեւ Օրբանի հանդիպումները Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլիի եւ խորհրդարանի ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեի հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ