24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պիտի հարձակվենք, պիտի խելքի գանք. Վ. Վարդանով (տեսանյութ)

«Խուճապը և վախը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում, բայց  ինչպես կյանքի բոլոր ասպարեզներում, այս հարցում ևս իրատեսությունը լավագույն միջոցն է, այսինքն, մենք պիտի գիտակցեք, թե ինչ սպառնալիքներ կան»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով վերջին օրերին սահմանային լարվածության ու հասարակական ընկալումների, ապրումների մասին: «Մենք պատերազմի շատ յուրահատուկ փուլում ենք գտնվում, եթե պատերազմի տրամաբանության մեջ նայենք, պետք է սպասել զարգացումների, բայց թե որ պահին կլինեն, պարզ չէ»,-հավելեց նա: Ըստ հոգեբանի` ապրիլը շատ կարևոր դասեր քաղելու տեղիք տվեց:

«Վախն ու տագնապը թուլացնում են մարդուն, իսկ ներկայիս պատերազմները միայն մարտի դաշտում չեն տեղի ունենում, այսպես ասեմ, կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է»,-նկատեց Կարինե Նալչաջյանը:

Ազատամարտիկ,  հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն ընդգծեց` սահմանին ամեն ինչ նորմալ է: «Տղերքը պատրաստ են, բայց խնդիրն այն է, թե հասարակությունը պատրաստ է, պատրաստ է համալրելու արդյոք դիրքերում գտնվածներին, գնալու առաջ, հակահարված հասցնելու, դիրքապահները, բնականաբար, պատրաստ են»:

Հետախույզը կարծում է, որ հայկական զինված ուժերի վարած քաղաքականությունն ինչ-որ առումով սխալ է: «Պիտի հարձակվենք: Մենք պիտի խելքի գանք, ծխելը, նարկոտիկները թարգել, հաճախել մարզասրահներ, եթե գումարի խնդիր կա, արշավների գնալ, այդ ամեն ինչը հետո ձեր կյանքը փրկելու է:

Մենք չենք սիրում ոչ մի բան անել, մենք չենք անում ոչ մի բան, որ սխալ չլինենք, որ մեր դրախտի ճանապարհը հարթ լինի: Պիտի հարձակվենք ու վերացնենք այդ պետությունը, զենքը խլել է պետք, գրավենք, ստեղծենք մի ընտիր պետություն դրա փոխարեն»,-հորդորում է նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ