20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դժբախտ պատահար Ախուրյանի Շաքարի գործարանում

 

Այսօր Շիրակի մարզի Ախուրյան գյուղից  ահազանգ է ստացվել, որ Շաքարի գործարանի տարածքում  բարձրությունից մարդ է ընկել, ունի   մարմնական տարբեր վնասվածքներ ու անհրաժեշտ է  օգնություն: 

Ըստ նախնական տեղեկությունների շաքարի գործարանի երկու բանվորներ բարձր տեղից ընկել են ինչ-որ երկաթե կոնստրուկցիաների վրա, որի հետեւանքով 41 տարեկան  տղամարդը  մահացել է, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է Գյումրի Բժշկական կենտրոն ժամը 14:20-ին: Հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է: Ինչպես տեղեկացնում են  <<Գյումրի>> բժշկական կենտրոնից, 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Դեպքի վայրում աշխատում  են ոստիկաններն ու քննիչները,   մանրամասները պարզելու համար:  Նշենք, որ Շաքարի գործարանը պատկանում է պատգամավոր  Սամվել Ալեքսանյանին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ