25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Թանկյանը Հայաստանում երաժշտական փառատոն կանցկացնի

System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում ռոք փառատոն անցկացնել:  

Ըստ AFP-ի՝ Թանկյանի մոտ նման գաղափար առաջացել է Երեւանում Aurora Prize մրցանակաբաշխության արարողությունից հետո:
 AFP-ի հետ զրույցի ընթացքում Թանկյանը նշել է՝  կցանկանար Հայաստանում լայնամասշտաբ ռոք փառատոններ կազմակերպել.
«Ես կցանկանայի ավելին անել Հայաստանի համար, օրինակ՝ երաժշտական փառատոններ կազմակերպել: Կցանկանայի Հայաստանը ներառել հայտնի կոլեկտիվների եվրոպական շրջագայություններում: Ինքս էլ շատ եմ ուզում միջազգային մասշտաբի երաժշտական փառատոն կազմակերպել: Ես ներգրավված եմ երկրի քաղաքական եւ սոցիալական կյանքում, կցանկանայի ներգրավվել նաեւ արվեստում»,- նշել է Թանկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ