20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ն որոշել է. Շիրակն ունի նոր մարզպետ /ֆոտո/

Այսօր առավոտից  լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ն որոշել է փոխարինել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Թեև մի քանի օր առաջ հենց Հովսեփ Սիմոնյանն էր վստահեցրել, որ դեռ երկար-երկար է աշխատելու:  

Շրջանառվում էր Հակոբ Մաթիլյանի   անունը, բայց Գերագույն մարմնի որոշումը արդեն հրապարակել է   «Երկիր մեդիա»-ն:Հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան իր էջումնախ շնորհավորել է Արթուր Խաչատրյանին մարզպետ նշանակելու կապակցությամբ, ապա նշել, որ վերջինս փայլուն կրթություն ունի․ավարտել է Ամերիկյան համալսարանը, հետագայում բրիտանական կրթություն ստացել, իսկ ապրիլյան օրերին առաջինների թվումկամավորագրվել է Դաշնակցության խմբերին ու մեկնել առաջնագիծ։ 

Հավելենք, որ Արթուր Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջում ևս  արդեն սկսել են շնորհավորել  մարզպետ դառնալու կապակցությամբ: 

unnamed (33)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ