25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սթափվեք. «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատար

«Արթնացնենք մեր հոգին: Եկել է ժամանակը, որ ամեն ոք թափանցի իր իսկ հոգու խորքը և նկատի, որ առօրյա հոգսերից զատ իր մեջ ապրում է նաև իսկական մարդը:
Այդ ժամանակ ամեն քայլափոխի կնկատի մեր կենդանի լեգենդներին և կխոնարհվենք նրանց առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան մեծ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:
Հրամանատարը նշեց, որ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ վիրավոր ազատամարտիկները պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Նրանց չի տրամադրվում արժանապատիվ հանգստի հնարավորություն:

«Մենք դիմեցինք Լերմոնտովկայի  հայ համայնքի ղեկավար Գրիգոր Շախմելյանին ու նա հենց սկզբից մեծ պատրաստակամությամբ սատար դարձավ իմ ներկայացրած ծրագրին, ըստ որի  12 հաշմանդամ ազատամարտիկ և 8 ուղեկցողներ իրենց հանգիստը կանցկացնեն արտերկրում: Նշեմ, որ հաշմանդամ ազատամարտիկներից 5-ը Արցախից են: Ուղեկցողները տղաներից մի քանիսին խիստ անհրաժեշտ են, որովհետև 2-րդ կարգի հաշմանդամներ են և չեն կարողանում լիարժեք հոգալ սեփական կարիքները»,-հայտնեց Կորյուն Ղումաշյանը հավելելով , որ ծրագրին աջակցում է նաև Պաշտպանության նախարարությունը:

Հաշմանդամ ազատամարտիկները կտեղավորվեն Լերմոնտովկա, Ջուբկա, Միխայելովկա համայնքների հանգստյան գոտիներում:

«Իսկ ինչո՞ւ մեր հերոսները իրենց ամառային հանգիստը չպետք է անցկացնեն այնտեղ, որտեղ շատերը երազում են»,-նշեց Կորյուն Ղումաշյանը:

Գնդապետը ընդգծեց, որ այս հարցը ապրիլից հետո հատկապես ծանրացել էր իր սրտին.«Տղերքը ուրիշ են, իրենք են պահում այս հողն ու սահմանը: Սթափվեք ու եղեք հայ նվիրյալների կողքին»,-եզրափակեց գնդապետը կոչ անելով բոլորին անտարբեր չմնալ կենդանի հերոսների հանդեպ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ