20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Բախտի բաժակը” բջջայինով կնայեն

 2013 թ. հոկտեմբերի 4-ին “Բախտի բաժակ” բջջային հավելվածը ներկայացավ հանրությանը՝ “” ԴիջիԹեք էքսպո 2013” տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում շրջանակներում: Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:

“Բախտի բաժակ” հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, և երկար ճանապարհ անցնելու ու գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:

Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով և լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել “Բախտի բաժակի’ գուշակներին: 

Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին:

Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն որպես պատասխան կստանա իր պատվիրած գուշակությունը Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում: 

Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, և կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Այս փուլում գումար չի գանձվում:

Գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակությունները` անհատական են:  Գուշակների ծառայություններից օգտվողների տվյալների գաղտնիությունը երաշխավորված է: 

Գուշակների անվան ներքո սուրճի բաժակի վրա գրված թիվը գուշակությունների քանակն է: Կարելի է 1-5 բալային համակարգով գնահատել գուշակներին՝ սեղմելով յուրաքանչյուր գուշակի անվան դիմաց գտնվող սուրճի հատիկներին:

Հավելվածը կարելի է ներբեռնել QR կոդի միջոցով. եթե ունեք Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոս, պահեք այս կոդի վրա հեռախոսի տեսախցիկը՝ QR կոդ կարդացող հավելվածի միջոցով ներբեռնեք «Բախտի բաժակ»-ը: 

 

Այն մարդիկ, ովքեր ունեն գուշակելու բացառիկ ունակություն, ևս կարող են գրանցվել համակարգում՝ այցելելով www.fortunecup.am 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ