25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճահճացած վիճակ է ստեղծվել

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը կարծում է, որ քաղաքական ուժերի դերն ապագայում սպասվող գործընթացներին սպասելն է: «Այն նախաձեռնությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, եթե իրականություն դառնա, սպասվող պրոցեսներին մասնակցել կլինի, որպեսզի ղեկն ինքնահոսի չտրվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ իրենք ընդունում են ՕՐՕ դաշինքի առաջնորդներին, ովքեր թեև նախկինում պաշտոնյաներ են եղել, սակայն հիմա կարծես թե զգացել են իրենց սխալները:

«Մենք այս աշխարհում տեղի ունեցող զարգացումների ընթացքում երկիրը կորցնելու վտանգի առջև ենք աստիճանաբար կանգնում: Այնպես որ մեզ հարկավոր է միավորվել, հարկավոր է ուժային կենտրոն ձևավորել ու պայքար սկսել»,-նկատեց նա:

Պետրոս Մակեյանը նշեց, որ հիմա քաղաքական դաշտում ճահճացած վիճակ է ստեղծվել. «Ընտրությունների ժամանակ, երբ հասարակությանն ապրանք սարքեցին, ցույց տվեցին, թե մեր «քաղաքական» դաշտում ինչ ողբերգական վիճակ էր տիրում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ