16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա

Henaran.am-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ֆրանսիայում, հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչ է սա նշանակում` Եվրոպային ուղղված ինչ ուղերձ է սա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին: 

-Հայաստանը շարունակում է իր քաղաքականությունն այնպես, ինչպես նախանշված է եղել բոլոր առաջնահերթություններով հանդերձ: Սա նշանակում է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար, և Ֆրանսիան որպես Եվրամիության առաջատար երկիր, համաշխարհային քաղաքականության մեջ ծանր կշիռ ունեցող երկիր` Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններն այն հարթակն է ու կամրջող օղակը, որը ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար միշտ աջակից դերակատարում է ունեցել:

Պատահաբար չէ, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է  նույնը: 

Այսինքն` Ֆրանսիան նպաստո՞ւմ է Հայաստանի Մաքսային միությանն ինտեգրվելուն:

-Ֆրանսիան աջակացում է  ՀՀ-ի քաղաքականությանը: Իր դիրքորոշումն է այդպիսին: Ոչ միայն Ֆրանսիան, այլև շատ երկրներ հաստատել են, որ հարգանքով են վերաբերում ՀՀ-ի որոշումներին և աջակցում են ՀՀ-ի զարգացման ու միջազգային գործընկերության շրաջանկերում:

-Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխանությունները հայտարարում են ասոցոցման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու պատրաստականության մասին, եվրոպական արձագանքները տարբեր են: Ինչ եք կարծում ինչ-որ փաստաթուղ, այնուամենայնիվ, կկնքվի՞, ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները:

-Դեռևս գործընթացները շարունակվում են. և հայկական կողմից, և ԵՄ-ի կողմից կա համապատասխան կամք` գտնել այն երկկողմ ընդունելի տարբերակները, որոնք որ կպահպանեն և կամրապնդեն Հայաստանի տեղը, դերը Եվրամիության հետ համագործակցության ծրագրերում:

Բայց կլինի՞ կոնկրետ ինչ-որ փաստաթուղթ:

-Կարծում եմ, կլինի: 

-Տնտեսական մասով համաձայնագիր կլինի՞:

-Դժվարանում եմ ասել, թե ինչ բովանդակություն կունենա և ինչ անվանում, կամ ինչ իրավական ուժ կունենա այն համաձայնությունը, բայց , այնուամենայնիվ կլինի, իհարկե, որովհետև Հայաստանը շարունակում է  մնալ Արևելյան գործընկերության ակտիվ պետություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ