25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ՛՛Երևան Էքսպո՛՛ ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ՛՛ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:

Արդեն ավանդական դարձած ՛՛ԴիջիԹեք էքսպո-2013՛՛ տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ու համացանցային լուծումներին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ իրենց ներկայացրած ընկերությունների ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ