16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց զարթուցիչի պատճառով

Լոս Անջելեսի ոստիկանությունը 2 ժամով էվակուցրել է մարդկանց 27 հարկանի երկնաքերից այն բանից հետո, երբ գրասենյակներից մեկում հայտնվել է մի ծանրոց, որից տկտկոց է լսվել:

Խուճապահար աշխատակիցները ոստիկանություն են կանչել` նշելով, որ իրենց մոտ կասկածելի փաթեթ  է հայտնվել: Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց, որից հետո ուսումնասիրել են կասկածելի առարկան: Պարզվել է, որ փաթեթն ուղարկել են շենքում գտնվող ռադիոկայանի դիջեյներից մեկին: Ժամանցային ռադիոալիքը գործընկերներին հայատարարել է, որ նոր հաղորդում կթողարկվի` “Չքնել” անվանումով. փաթեթի ներսում ուղարկողն ընդամեը սովորական զարթուցիչ է դրած եղել:

“Պայթուցիկ սարքի”  մասին լուրը խուճապի է մատնել ոչ միայն գրասենյակի աշխատակիցներին, որոնց էվակուացրել են պայթյունի վտանգի պատճառով: Շենքում տեղակայված “KNX” ռադիոկայանը շփոթմամբ ազդանշան է տվել այլ կայանից, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում եւ պատկանում է  “CBS” ցանցին: Արդյունքում`Լոս Անջելեսի ռադիոլսողներից շատերը  եթերում  լսել են Բեյ կամուրջի վրայի տրանսպորտային իրավիճակի մասին, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ