19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կառավարելի չենք, մենք չենք վերահսկվում. ԵԼՔ-ի հմայքը

«Ասում են, որպեսզի անվստահություն սերմանեն մեր հանդեպ, որովհետև մարդիկ մեզ վստահում են, և կարծում եմ՝ դա է պատճառը»,-Henaran.am-ի հարցին, թե ինչու են դեռ որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ շարունակում «Ելք» դաշինքի մասին խոսել որպես իշխանության պրոյեկտի, պատասխանեց խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: «Միակ բանը, որ կարող եմ ամենայն վստահությամբ, հարյուր տոկոսով ասել, այն է, որ մենք կաշկանդված չենք որևէ բանով, մենք կառավարելի չենք, մենք չենք վերահսկվում որևէ մեկի կամ որևէ խմբի կողմից, և դա մեզ համար մեծ երաշխիք է տալիս՝ ազատ գործելու, ազատ խոսելու: 

Դրա ապացույցը, կարծում եմ, կտեսնեք ու արդեն տեսնում եք խորհրդարանական մեր գործունեության մեջ»:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչն ընդգծեց՝ միգուցե իրենք էլ, ինչպես մյուս քաղաքական ուժերը սխալներ անեն, սակայն դրանք կլինեն իրենց սխալները: «Իհարկե, հույսով եմ՝ սխալներ չենք գործի, բայց նկատի ունեմ, որ այն, ինչ որոշում ենք, մեր որոշելիքն է մեր խմբակցությունում, մեր դաշինքում: Նույնը վերաբերում է նաև Երևանի ավագանու մեր խմբակցությունում»,-եզրափակեց Լենա Նազարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ