20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հաց բերող»-ին հողին են հանձնել.մանրամասներ

«Հաց բերող»  Արթուր Սարգսյանին հողին են հանձնել երկու շաբաթ առաջ :

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց   «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի տնօրեն Անի Կաղինյանը:

Նա նշեց, որ քանդվել է բետոնապատ դամբարանը, որտեղ թաղված էր Արթուր Սարգսյանը և  այն հողով է ծածկվել:

«Նրա եղբայրն ու մայրը գտնում էին, որ բետոնապատ դամբարանում թաղելը ճիշտ չէ և անպայման ուզում էին, որ հողով ծածկվիև  որոշել ու հենց այդպես էլ արել են: Ներկա են եղել հարազատները և գերեզմանատան աշխատակիցները»,-հայտնեց Անի Կաղինյանը:

Անի Կաղինյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանի  մայրը՝ տիկին Դոնարան, հայտարարությամբ էր հանդես եկել և  խնդրել, որպեսզի իրեն օգնեն որդուն հողին հանձնելու հարցում: Մայրը նշել էր, որ ինքը շատ դժվարությամբ է կարողանում այցելել որդու շիրիմին:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին ցանկանում էին թաղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, թույլտվություն չստանալուց հետո որոշում կայացվեց նրան հողին հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով, որին դեմ էին նրա հարազատները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ